Ձեռք է բերվել թույլտվություն՝ գործարանի արտադրական գործընթացը վերսկսելու համար․ Արտյոմ Պողոսյան
«Արարատցեմենտ»-ի աշխատակիցներն առավոտվանից հավաքվել են գործարանի մոտ՝ հասկանալու, թե ինչ է կատարվում և ինչ է լինելու իրենց հետագա ճակատագիրը:
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի հետ կապված քրեական վարույթի շրջանակներում, իրավապահները կապարակնքել են գործարանը, և այն չի աշխատում:
Լրագրողների հետ զրույցում գործարանի գործադիր տնօրեն Արտյոմ Պողոսյանը հայտնեց, որ ձեռք են բերվել համապատասխան թույլտվությունները գործարանի արտադրական գործընթացը վերսկսելու համար:
«Այս պահին հերթափոխի կարգավորման գործընթացն ենք իրականացնում, որից հետո կհասկանանք՝ ինչ թերություններ ունենք վերացնելու, և կանցնենք արտադրական գործընթացը վերսկսելու մասին»,- նշեց նա՝ հավելելով, որ գործարանում աշխատանքները կվերսկսվեն մոտ 1-2 ժամից։
Թե ով տվեց թույլտվությունը, Պողոսյանն ասաց, որ իրենց մոտ հիմա վարույթ իրականացնող մարմինն է:
Մանրամասները՝ տեսանյութում

