Եթե աշխատելու հրահանգ չլինի, գնալու ենք Զոդի մոստը փակենք․ տնօրենը բանակցում է՝ վերսկսեն աշխատանքը

«Արարատցեմենտ»-ի աշխատակիցներն առավոտվանից հավաքվել են գործարանի մոտ՝ հասկանալու, թե ինչ է կատարվում և ինչ է լինելու իրենց հետագա ճակատագիրը:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի հետ կապված քրեական վարույթի շրջանակներում իրավապահները կապարակնքել են գործարանը, և այն չի աշխատում:

Լրագրողների հետ զրույցում գործարանի գործադիր տնօրեն Արտյոմ Պողոսյանը հայտնեց, որ բանակցություններ են այս պահին վարվում:

«Հանգիստ կարող եք գնալ բոլորդ ձեր տներով, քիչ ուշոտ արդեն կկարգավորենք, և ձեզ կասենք՝ ո՞ր ժամին ի՞նչ հերթափոխով եք հաճախում գործի, ու կսկսենք աշխատել: Այս պահին բանակցում ենք, մի քանի ժամից պարզ կլինի»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Ակցիայի մասնակիցներից մեկն արձագանքեց. «Եթե չստացանք էդ տեղեկությունը, գործարանի բանվոր տղերքով որոշել ենք՝ էթալու ենք նստենք, Զոդի մոստը փակենք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031