Իրանը հայտնել է երկրի մի քանի նահանգում ամերիկյան հարվածներից 1 զինծառայողի զոհվելու մասին

Իրանը հայտարարել է, որ հուլիսի 8-ի գիշերն ամերիկյան զինվորականների հարվածներից տուժել են ափամերձ բազաներ և քաղաքացիական օբյեկտներ Հորմոզգանի և Մահշարի նահանգներում։ Այս մասին հայտնել է Իրանի զինված ուժերը։

Ըստ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ Իրանի հարավ-արևելյան Բանդար Մահշար քաղաքում բեկորային վնասվածքից մեկ զինվոր է զոհվել։

Fars գործակալությունը հայտնել է երկրի հարավ-արևմտյան Բուշերի նահանգում ամերիկյան զինվորականների կողմից երկու օբյեկտի խոցման մասին։

Հարվածներ են արձանագրվել Սիրիկ նավահանգստային քաղաքում, Խարգ և Ղեշմ կղզիներում։

Ըստ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հաղորդագրության՝ ճշգրիտ զենքերով հարվածներ են հասցվել իրանական ավելի քան 80 թիրախի` ի պատասխան Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնող երեք նավի թիրախավորման։

Իրանն իր հերթին հայտարարել է, որ հարվածել է Բահրեյնում և Քուվեյթում ամերիկյան 85 ռազմական օբյեկտի, նաև խոցել է ամերիկյան MQ9 ԱԹՍ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031