Դանիայի վարչապետը Թրամփի մեկնաբանություններից հետո հայտարարել է Գրենլանդիան պաշտպանելու  պատրաստակամության մասին

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը Անկարայում ՆԱՏՕ-ի լիագումար նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է թագավորության տարածքը, այդ թվում՝ նրա կազմի մեջ մտնող  Գրենլանդիան պաշտպանելու պատրաստակամության մասին։ Այս մասին հաղորդում է Euronews-ը։

«Մենք պատրաստ ենք պաշտպանելու ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր դյույմը, ներառյալ մեր սեփական տարածքը», – լրագրողներին ասել է Ֆրեդերիկսենը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Դանիան պատրաստ է պաշտպանելու պետության տարածքը զինված հարձակման դեպքում։

Նա հավելել է, որ ակնկալում է ՆԱՏՕ-ի դաշնակից երկրներից հարգել իրենց հավաքական պաշտպանության պարտավորությունները։

Ֆրեդերիկսենը շեշտել է, որ կղզին չի վաճառովում։

«Ես երեկ լսեցի ԱՄՆ նախագահին, և կարծում եմ, որ ԱՄՆ դիրքորոշումը, ցավոք, շատ հստակ է այս թեմայի վերաբերյալ։ Մեր դիրքորոշումը նույնքան հստակ է, որքան միշտ. Գրենլանդիան, իհարկե, վաճառքի ենթակա չէ», – ասել է նա։

Նախօրյակին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ժամանելով Անկարա ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովին, կրկին հայտարարել էր, որ կցանկանար, որ ԱՄՆ-ն վերահսկողություն ստանար Գրենլանդիայի նկատմամբ։

Ֆրեդերիկսենը հույս է հայտնել, որ բոլորը, այդ թվում՝ Կոպենհագենի դաշնակիցները, «կհարգեն Գրենլանդիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։

Գրենլանդիան Դանիայի կազմի մեջ է մտնում ինքնավար տարածքի իրավունքներով։ 1951 թվականին Վաշինգտոնը և Կոպենհագենն, ի լրումն ՆԱՏՕ-ի գծով դաշնակցային պարտավորությունների, ստորագրել են պայմանագիր Գրենլանդիայի պաշտպանության մասին։ Դրան համապատասխան ԱՄՆ-ն պարտավորվություն է ստանձնել պաշտպանել կղզին հնարավոր ագրեսիայից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031