Ուկրաինան և Գերմանիան համաձայնագիր են ստորագրել BARS ԱԹՍ-ների համատեղ արտադրության վերաբերյալ

Ուկրաինան և Գերմանիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում BARS անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համատեղ արտադրության մասին համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան X միկրոբլոգի իր էջում։

«Գերմանիայի պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ մենք ստորագրեցինք BARS անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության իրականացման համաձայնագիր», – գրել է նա։

Սիբիհան նաև ընդգծել է, որ համաձայնագիրը կնքվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության և Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարության համատեղ ջանքերի արդյունքում՝ «Կառուցեք Ուկրաինայի հետ» նախաձեռնության շրջանակներում։

«Գերմանական կողմը կֆինանսավորի անօդաչու թռչող սարքերի արտադրությունը նախագծի առաջին փուլում, և արտադրված բոլոր սարքավորումները կմատակարարվեն Ուկրաինայի պաշտպանության ուժերին», – նշված է գրառման մեջ։

Հուլիսի 7-ին Նիդեռլանդների վարչապետ Ռոբ Յետենը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ստորագրել են անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների վերաբերյալ համագործակցության համաձայնագիր։

Բացի այդ, նույն օրն Ուկրաինան Էստոնիայի հետ ստորագրել է անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների վերաբերյալ համագործակցության համաձայնագիր։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է նաև Դանիայի հետ անօդաչուների ոլորտում պայմանագիր կնքելու մասին՝ նշելով, որ այն «ավելի մեծ հնարավորություններ կբացի համատեղ պաշտպանական արտադրության, փորձի փոխանակման և զենքի արտահանման թափանցիկության» համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031