Սիրիայի նախագահը ժամանել է Անկարա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Սիրիայի նախագահ Ահմեդ ալ Շարաան ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների 36-րդ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Սիրիայի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի Էսենբողա միջազգային օդանավակայանում, որդեղ Ահմեդ ալ Շարաային դիմավորել են Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը և այլ պաշտոնատար անձինք։

