Ընտրություններից հետո լավ առիթ է «сверить часы», հուսամ՝ բանակցությունների արդյունքներով կհաջողվի լուծել կոնկրետ խնդիրները. Փաշինյանը՝ Միշուստինին

«Այս հանդիպումը շատ լավ առիթ է մեր հարաբերությունների օրակարգի ողջ տիրույթը քննարկելու համար, և ընտրություններից հետո սա լավ առիթ է, ինչպես ասում են, ժամացույցները ճշգրտելու համար»,- այսօր Եկատերինբուգում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Վերջին շրջանում որոշ խնդրահարույց հարցեր են ի հայտ եկել, և, իհարկե, հուսով եմ, որ մենք կքննարկենք և կլուծենք այդ հարցերը։ Թե՛ ընտրություններից առաջ, թե՛ դրանից հետո մենք տրամադրված ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմանը։ Եվ, իհարկե, մենք շահագրգռված ենք Եվրասիական տնտեսական միությանը մեր մասնակցությամբ և շահագրգռված ենք, որ Եվրասիական տնտեսական միության պայմանագրով նախատեսված մեխանիզմները գործեն պլանային ռեժիմով։ Եվ կարծում եմ՝ դա բխում է Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացման շահերից։

Իհարկե, ինչպես արդեն ասացի, մենք տրամադրված ենք կառուցողական՝ քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը, բոլոր նրբությունները։ Եվ հուսով եմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքներով…»,-հավելել է Փաշինյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031