Երբ ուզում են շոուն ապահովել, միշտ էլ այսպիսի տեսարաններ լինում են. Երեմ Սարգսյան

Այսօր վաղ առավոտյան Ազգային անվտանգության ծառայության դիմակավորված աշխատակիցները ներխուժել են Գագիկ Ծառուկյանի առանձնատուն և նրա բիզնես ընկերություններ՝ խուզարկությունների: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկացրել է, որ խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը: Ավելի ուշ նա գրել էր՝ լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։

Փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի տուն ԱԱԾ-ականների զինված և դիմակավորված մտնելուն, նշեց, որ նման գործողություններ արվում են ծանր հանցագործություններով, այս դեպքում գործ ունեն շոուի հետ:

«Երբ ուզում են շոուն ապահովել, միշտ էլ այսպիսի տեսարաններ լինում են»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ քրեական վարույթների մանրամասներին չի անդրադառնա, քանի որ Ծառուկյանի առանձնատան խուզարկության որոշմանը դեռ չի ծանոթացել:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031