ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել Է Իրանի ծովային շրջափակումը
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Գալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ամբողջությամբ հանել է Իրանի նկատմամբ ծովային սահմանափակումները։
Նրա խոսքով՝ ԱՄՆ ուժերը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, դադարեցրել են Իրանի նավահանգիստների և ափամերձ տարածքների շրջափակումը։
Գալիբաֆը ասել է, որ նույնիսկ 30 օր էլ չի անցել այն ժամկետից, որը նշված էր նախնական պայմանավորվածության մեջ, բայց արդեն այդ քայլը կատարվել է։
Նա նաև նշել է, որ հիմա Իրանի առևտրային նավերն ու նավթատարները ազատ են նավարկում, և Օմանի ծոցով անցնելիս որևէ խնդիր կամ խոչընդոտ չեն ունենում։

