«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել։ Այս մասին 1lurer.am-ին հայտնում են Քննչական կոմիտեից։

Աղբյուրի տեղեկություններով՝ հայտնաբերվածը Վահե Թավաքալյանն է։

Ավելի վաղ, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում։ Քրեական վարույթը վերաբերում է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերին։

Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։

Նախաքննության ընթացքում նշված անձանցից 2-ը կալանավորվել էին, իսկ 4-ի նկատմամբ կայացվել էր կալանավորման որոշում և հայտարարվել հետախուզում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930