Ներկայացվել են ԵԱՏՄ միասնական մաքսային տարանցման համակարգի զարգացման հեռանկարները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի՝ մաքսային համագործակցության հարցերով անդամ Սերգեյ Շկլյաևը մասնակցել է Նևայի միջազգային համաժողովի աշխատանքներին։
Իր ելույթում նա մանրամասն ներկայացրել է ԵԱՏՄ միասնական մաքսային տարանցման համակարգի զարգացման հեռանկարները։
«Նոր մոդելի առանցքային տարրերից մեկը կդառնան էլեկտրոնային նավիգացիոն կնիքները։ Դրանք կապահովեն բեռների անվտանգությունն ու ամբողջ երթուղու ընթացքում դրանց լիարժեք հետագծելիությունը, ինչպես նաև թույլ կտան օպտիմալացնել մաքսային հսկողության ձևերը՝ ռիսկերի կառավարման համակարգի շրջանակում»,– հայտարարել է ԵՏՀ ներկայացուցիչը։
Նա նաև նշել է, որ հետագայում նախատեսվում է անցում կատարել ԵԱՏՄ անդամ երկրներում արտադրված նավիգացիոն կնիքների կիրառմանը։
Սա ոչ միայն կնպաստի սեփական արտադրությունների զարգացմանը, այլև կխթանի տեղական ծրագրային լուծումների ստեղծումը՝ բարձրացնելով վերահսկող մարմինների վստահությունը։

