Մոսկվայի բոլոր օդանավակայանները սահմանափակումներ են մտցրել չվերթների ընդունման և մեկնման համար

Մոսկվայի «Շերեմետևո», «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել չվերթների ընդունման և մեկնման համար։ Դրա մասին հայտնել են «Ռոսավիացիա»-ի մամուլի ծառայությունից։

«Շերեմետևո»-ում պարզաբանել են, որ սահմանափակումները կապված են «Կովյոր» ծրագրի հետ։ Հնարավոր են փոփոխություններ չվերթների չվացուցակում։

«Ուղևորները պետք է պատրաստ լինեն ավելի երկար սպասման, այդ թվում՝ օդանավի սրահում»,- նշված է օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ «Վնուկովո»-ում անձնակազմն ու վերգետնյա ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով, հայտնել են օդային նավահանգստի մամուլի ծառայությունից։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տեղեկություններով՝ օրվա սկզբից քաղաքին մերձենալիս խոցվել է 117 անօդաչու թռչող սարք։ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել էր հունիսի 30-ի գիշերը 60 խոցված դրոնների մասին, գրում է «Коммерсантъ»-ը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930