Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ պաշտպանության ներդրումային ծրագրի իրականացման համար կհատկացվի 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ՝ զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի և ինքնավար համակարգերի օգտագործումն ընդլայնելու համար։ Այդ մասին տեղեկացնում է BBC-ն։

«Ընդհանուր առմամբ՝ պաշտպանական ծախսերը կավելանան 15 միլիարդ ֆունտ ստեռլինգով և մինչև 2029 թվականը կհասնեն տարեկան 80 միլիարդ ֆունտի»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

Այդ գումարից ավելի քան 63 միլիարդ ֆունտ ստեռլինգը նախատեսված է Մեծ Բրիտանիայի միջուկային զսպման հզորության ամրապնդման համար, ներառյալ սուզանավերի ֆինանսավորումը, նոր մարտագլխիկի մշակումը և 12 F-35A կործանիչների գնումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930