Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի ուղեկցությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության տարածած տեղեկատվությունը։
«Սուլխան Թամազաշվիլին ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ»,- նշված է հաղորդագրության մեջ:

