Թեհրանը բանակցություններ կվարի միայն կատարական կողմի հետ․ Իրանի ԱԳՆ
Իրանը, հավանաբար, հուլիսի 1-ին բանակցություններ կվարի կատարական կողմի հետ՝ որպես ԱՄՆ-ի հետ իրանա-ամերիկյան հուշագրի իրականացման շուրջ երկխոսության միջնորդ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:
Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ Կատարում գտնվող 6 միլիարդ դոլարը կապասառեցվի, իսկ գումարը կփոխանցվի Թեհրանին:
«Մենք մտադիր չենք առաջիկա օրերին որեւէ մակարդակով հանդիպել ամերիկյան ներկայացուցիչների հետ։ Այն, ինչ, հավանաբար, տեղի կունենա Դոհայում հուլիսի 1-ին, բանակցություններն են հուշագրի դրույթների իրականացման վերաբերյալ, այն է՝ իրանական ակտիվների ապասառեցման հարցը, սակայն այդ բանակցությունները տեղի կունենան կատարական կողմի հետ», – ճեպազրույցի ժամանակ ասել է Բաղային։
Նա հույս է հայտնել, որ Թեհրանին կհաջողվի ակտիվների ապասառեցման հարցում հասնել արդյունքի։

