Զինված հարձակում Գերմանիայում. կասկածյալը ծագումով թուրք է
Գերմանիայի Համբուրգ քաղաքին հարակից Շտադե քաղաքում զինված հարձակում է եղել երիտասարդական կենտրոնի վրա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Շենքում, որտեղ եղել է զինված հարձակումը, բնակվելիս են եղել հղի կանայք, միայնակ մայրեր և սոցիալական աջակցության կարիք ունեցող կանայք։
Դեպքի առնչությամբ ձերբակալվել է 3 մարդ։ Ոստիկանությունից հայտնում են, որ ձերբակալվածներից մեկը 45-ամյա թուրք է և ունի քրեական անցյա։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա երեխայի խնամակալության թեմայով վեճ է ծագել, ինչից հետո նա սկսել է կրակել շենքի բնակիչների ուղղությամբ։
Այդ կրակոցներից սպանվել է 6 մարդ։
Բոլոր զոհերը (4 կին և 2 տղամարդ) եղել են այդ հաստատության աշխատակիցներ։ Մի քանի քաղաքացի էլ վիրավորվել է, իսկ զինված հարձակման մեջ կասկածվողի կնոջ և երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։

