Գերմանացի աջերը կոչ են անում կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ

«Բեռլինը պետք է վերջ տա ռուսական նավթի և գազի բոյկոտին՝ անկում ապրող գերմանական տնտեսությունն ամրապնդելու նպատակով», – Reuters գործակալության հետ զրույցում հայտարարել է ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդ Ալիս Վայդելը։

«Գերմանական տնտեսության հաջողության գաղտնիքը ռուսական ծագման էժան էներգակիրներն էին։ Դրանց կորստի հետևանքով մեր տնտեսությունը տարիների հետընթաց է ապրել։ Հարյուր հազարավոր աշխատատեղեր փակվել են։ Գերմանիան կախման մեջ է հայտնվել Միացյալ Նահանգներից, որը մեզ էներգակիրները վաճառում է շատ ավելի բարձր գնով», – նշել է գերմանացի աջերի առաջնորդը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930