Ցույցեր Թուրքիայում՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի

Ստամբուլում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի դեմ իրականացված բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել շուրջ 40 ցուցարարի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ փորձել են երթ անցկացնել դեպի Դոլմաբահչե պալատ և Թաքսիմի հրապարակ՝ «ՆԱՏՕ, հեռացի՛ր, այս երկիրը մերն է», «Փակե՛ք ռազմաբազաները» և այլ հականատոյական կարգախոսներով։

Նման վանկարկումներից հետո ոստիկանությունը փակել է դեպի Դոլմաբահչե տանող փողոցները և բերման ենթարկել տանյակ ցուցարարի։ Բերման ենթարկվածների թվում կան նաև ուսանողական և հասարակական շարժումների ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը կայանալու է Անկարայում հուլիսի 7-ից 8-ը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930