Հիվանդանոցի ճանապարհին 8-ամյա տղան մահացել է․ գիշերը ջերմել էր
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Տեղեկություն է ստացվել, որ ժամը 09։00-ին հայրը՝ Լոռու մարզի բնակիչ 38-ամյա Կ Ս․-ն, մահացած վիճակում «Սպիտակ» բժշկական կենտրոն է տեղափոխել իր 8-ամյա որդուն, հայրը բժիշկներին հայտնել է, որ երեխան գիշերը ջերմել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ երեխան մահացել է իրենց տանից «Սպիտակ» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

