Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի ընտրություններում՝ քվեների 100%-ի հաշվումից հետո

«Ժողովրդական ուժ» կուսակցության թեկնածու Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ քվեաթերթիկների 100%-ի հաշվարկից հետո՝ իր մրցակից Ռոբերտո Սանչեսին գերազանցելով 49 641 ձայնով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ընտրական գործընթացների ազգային վարչության (ONPE) պաշտոնական տվյալների համաձայն՝ Ֆուխիմորիի արդյունքը կազմում է 50,13%, ինչը համապատասխանում է ընտրողների 9 223 396 ձայնին:

Նրա գլխավոր մրցակից Ռոբերտո Սանչեսը, որը ներկայացնում է «Միասին հանուն Պերուի» քաղաքական կազմակերպությունը, հավաքել է ձայների 49,86%-ը: Նրա օգտին է քվեարկել երկրի  9 173 755 քաղաքացի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930