Իրանի արևմուտքում հրաձգության հետևանքով ԻՀՊԿ-ի երկու զինծառայող է սպանվել
Իրանի արևմուտքում՝ Քերմանշահ նահանգի Փավե քաղաքում, հրաձգության հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ՝ ԶՈւ էլիտար ստորաբաժանում) երկու զինծառայող։
Ինչպես հայտնում է Report-ը, այս կապակցությամբ ԻՀՊԿ-ի հայտարարությունը տարածել է Իրանի պետական հեռառադիոընկերություն IRIB-ը։
Երեքշաբթի լույս գիշերը կատարված հարձակման հետևանքով երկու զինծառայող զոհվել է, ևս երկուսը վիրավորվել են։ Կորպուսը հրաձգությունը որակել է որպես ահաբեկչական հարձակում։
Դեպքի հանգամանքները պարզվում են։

