Գերմանիայի Շտադե քաղաքում հրաձգությունից վեց մարդ է զոհվել
Գերմանիայի հյուսիսում գտնվող Շտադե քաղաքում հրաձգության հետևանքով վեց մարդ է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել, հայտնում է տեղական ոստիկանությունը։
Հրաձգությունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում գտնվող երիտասարդական կենտրոնի մոտ։ Սկզբում ոստիկանությունը հայտնել էր հինգ զոհի մասին, սակայն ավելի ուշ նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է ստացած վնասվածքներից։
Զոհվածները կենտրոնի աշխատակիցներ էին՝ չորս կին և երկու տղամարդ։ Ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու, նրանցից մեկը, ըստ իրավապահների, ենթադրյալ հրաձիգն է։
Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը 45-ամյա Գերմանիայի քաղաքացի է։
Իրավապահները նշում են, որ դեպքը քաղաքական դրդապատճառ չունի։ Նախնական վարկածով՝ հրաձգության պատճառը երեխայի խնամակալության շուրջ վեճն է եղել։ Կասկածյալը իր երեք ամսական դստեր խնամակալության հարցով տարաձայնություն ուներ երեխայի մոր հետ։

