Թուրքիան ահազանգում է․ Իսրայելի գործողությունները սպառնում են ողջ տարածաշրջանին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի հարվածները Սիրիայի Քունեյթրա և Դարաա նահանգների վրա՝ նշելով, որ դրանք խախտում են Սիրիայի տարածքային ամբողջականությունը, միասնությունը և ինքնիշխանությունը։
Անկարան ընդգծել է, որ քաղաքացիական անձանց կյանքին սպառնացող հարձակումները միջազգային իրավունքի և 1974 թվականի Ուժերի տարանջատման մասին համաձայնագրի կոպիտ խախտում են։ Թուրքիան կոչ է արել միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել Իսրայելի հարվածները դադարեցնելու համար՝ նշելով, որ դրանք խաթարում են Սիրիայի վերականգնման ջանքերը և սպառնում են կայունությանը ամբողջ տարածաշրջանում։

