Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել են համատեղ հռչակագիր՝ երկու երկրների միջև հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու մասին, հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից:
Փաստաթուղթը ստորագրվել է Աստանայում՝ Ղազախստան Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնական այցի շրջանակում:
Բանակցությունների արդյունքներով նաև մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում միջկառավարական հուշագրեր են ստորագրվել:
Բացի դրանից, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Իրակլի Կոբախիձեին պարգևատրել է «Բարեկամության» I աստիճանի շքանշանով:

