Շրջակա միջավայրի նախարարը աշխատանքային այցով մեկնել է Կորեա

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը աշխատանքային այցով մեկնել է Կորեայի Հանրապետություն՝ Սեուլ, որտեղ կմասնակցի «Կայուն օվկիանոսների նախաձեռնություն» (SOI Global Dialogue) միջազգային բարձր մակարդակի գլոբալ երկխոսությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

SOI Global Dialogue-ը ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի շրջանակում իրականացվող կարևոր միջազգային հարթակներից է, որը համախմբում է կառավարությունների, միջազգային կազմակերպությունների և ոլորտային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներին՝ ծովային և առափնյա կենսաբազմազանության պահպանության, բնական ռեսուրսների կայուն օգտագործման և միջազգային համագործակցության ամրապնդման նպատակով։

Այցի շրջանակում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ պետական գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն COP17-ի նախապատրաստական գործընթացին, կենսաբազմազանության պահպանությանը, կլիմայական քաղաքականությանը և բնապահպանական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930