Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի․ նա հանդես է եկել հայտարարությամբ
Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Երեմի Պինոն հանդես է եկել հայտարարությամբ՝ 2026 թվականի Աշխարհի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի՝ Ուրուգվայի դեմ խաղում (1:0) ստացած վնասվածքից հետո:
Իսպանացի վինգերն անդրադարձել է իր առողջական վիճակին և ապագա ծրագրերին.
«Բժշկական հետազոտությունները հաստատեցին, որ ես բաց կթողնեմ մի քանի առաջիկա խաղեր, բայց արդեն մտածում եմ ապաքինվելուս մասին։ Հուսով եմ՝ թիմը հնարավորինս մեծ հաջողությունների կհասնի։ Ինչպես միշտ, ես կշարունակեմ իմ ներդրումն ունենալ այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ կլինի»,- գրել է Պինոն սոցիալական ցանցի իր էջում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ուսի անրակաուսային հոդի գերձգվածություն։ Հավաքականի բժշկական շտաբն այն գնահատում է որպես միջին ծանրության վնասվածք։ Բարեբախտաբար, բժշկական թեստերը բացառել են անրակի կոտրվածքը, որը կարող էր վերջնականապես դուրս թողնել խաղացողին մրցաշարի հետագա պայքարից:
Թեև Պինոն դեռ շանս ունի վերադառնալու խաղադաշտ ԱԱ-ի շրջանակներում, սակայն նա հաստատ բաց կթողնի հուլիսի 2-ին կայանալիք Ավստրիայի դեմ 1/16 եզրափակիչի կարևոր հանդիպումը:

