Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունը
Այսօր՝ հունիսի 28-ին, կատարվել է խորհրդակցություն, որը վերաբերում էր երեկ՝ հունիսի 27-ին, ավտովթարի հետևանքով Փամբակ գետն ընկած երկրորդ քաղաքացու ջրահեղձ եղած մարմինը հայտնաբերելուն։
Տեղում վաղ առավոտվանից աշխատանքները վերսկսել են ՓԾ ՀՆՓԱԻԿ-ի և Սևանի ջրասուզակները, որոնց միացել է նաև ջրասուզակ Վահե Մելքոնյանը, հայտնում է Shamshyan.com-ը։
Փամբակ գետի ամբողջ երկայնքով որոնողական աշխատանքները շարունակվում են։
Համայնքային ոստիկանները պարզել են, որ առաջին ջրահեղձ եղած քաղաքացին, ում հայտնաբերել են, Վանաձորի բնակիչ 30-ամյա Սևակ Մայիլյանն է, իսկ երեկ որոնվող քաղաքացին Վանաձորի բնակիչ 36-ամյա Տիգրան Կարապետյանն է։ Այս պահին 5-6 ջրասուզակներ Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները։

