Ցանկացած միջամտություն կամ առանձին կարգավորման փորձ կարող է միայն բարդացնել իրավիճակը․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել չմիջամտել Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակին։

Նա հայտարարել է, որ ցանկացած միջամտություն կամ առանձին կարգավորման փորձ կարող է միայն բարդացնել իրավիճակը, հետաձգել նեղուցի բացման գործընթացը և ավելացնել լարվածությունը։

Հունիսի 28-ի դրությամբ՝ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ Իրանը Հորմուզի նեղուցի շրջանում հարվածել է առևտրային նավի, և, դրան ի պատասխան, ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզուն և Սիրիկ քաղաքի շրջանի օբյեկտներին։

Դրանից հետո Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հարվածներ են հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930