Ռուսաստանում Գիտական տեղեկատվության ինստիտուտի նախկին գիտական ղեկավարին դատապարտել են 7 տարվա ազատազրկման

Մոսկվայի Գագարինի դատարանը հեռակա կարգով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հասարակական գիտությունների գիտական տեղեկատվության ինստիտուտի (ИНИОН РАН) նախկին գիտական ղեկավար Յուրի Պիվովարովին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում և 750 հազար ռուբլի տուգանքի։ Այդ մասին ասվում է РИА Новости-ի տրամադրության տակ գտնվող գործի նյութերում։

Դատարանը նաև նշանակել է լրացուցիչ պատիժ՝ երեք տարի ժամկետով արգելելով զբաղեցնել պետական ծառայությունում և տեղական ինքնակառավարման մարմիններում կազմակերպչական-կարգադրիչ և վարչատնտեսական գործառույթների հետ կապված պաշտոններ։

Գործի նյութերի համաձայն, Պիվովարովը մեղավոր է ճանաչվել ИНИОН РАН-ում աշխատակիցների կեղծ աշխատանքի տեղավորման և ինստիտուտին հատկացված միջոցների հափշտակության մեջ, որոնք նախատեսված էին կապալառու կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքելու համար։ Քննությունը պնդում է, որ վնասը հասցվել է առանձնապես խոշոր չափերով։

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը 2025 թվականի մայիսի 23-ին Յուրի Պիվովարովին ընդգրկել է «օտարերկրյա գործակալների» ռեեստրում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930