Մեդվեդևի կոշտ հայտարարությունները. Արևմուտքը Հայաստանին վերաբերվում է որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիքի

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին վերաբերվում է որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիքի և շահագրգռված է Հայաստանում քաղաքական դաշտի «մաքրումով»։

Մեդվեդևը հայտարարել է, որ Արևմուտքի միջամտությունը Հայաստանի ընտրական գործընթացներին դարձել է աննախադեպ, և ՀՀ պետական ապարատը փաստացի տեղափոխվել է «ձեռքով կառավարման» ռեժիմի։

Նա նշել է, որ քաղաքական հակառակորդների նկատմամբ գործողությունները դարձել են ՀՀ իշխանության «այցեքարտը», որոնք, ըստ նրա, սահմանակից են իրավական կամայականությանը և ուղեկցվում են բիզնես ակտիվների խլմամբ։ Մեդվեդևի խոսքով՝ ընդդիմության դեմ ճնշումները, վարչական ռեսուրսի լայն կիրառումը և Արևմուտքի միջամտությունը բնորոշել են վերջին ընտրությունները։ Նա հայտարարել է․
«Մոսկվան Հայաստանի իշխանությունների իրական մտադրությունները կգնահատի ոչ թե հայտարարություններով, այլ գործերով։ Ռուսաստանը ակնկալում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաշվի կառնի ընտրողների մեծամասնության կարծիքը»։

Նա, մասնավորապես, հայտարարել է․

«Արևմուտքի միջամտությունը Հայաստանի ընտրական գործընթացներին դարձել է աննախադեպ, և ՀՀ պետական ապարատը փաստացի տեղափոխվել է «ձեռքով կառավարման» ռեժիմի։

Քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդարները դարձել են Հայաստանի ներկայիս իշխանության բնորոշ գիծը։ Քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ընդդիմության դեմ նոր ճնշումների փուլ է։

Երևանի և Մոսկվայի հարաբերությունների խզումը Հայաստանի քաղաքացիների համար կունենա ծանր հետևանքներ, իսկ ԵՄ-ին դա բացարձակապես չի հետաքրքրում։

Երևանի քաղաքական հավակնությունները գերակշռել են ազգային շահերին։

Քաղաքական հակառակորդների նկատմամբ գործողությունները դարձել են ՀՀ իշխանության «այցեքարտը», որոնք սահմանակից են իրավական կամայականությանը և ուղեկցվում են բիզնես ակտիվների խլմամբ։

Ընդդիմության դեմ ճնշումները, վարչական ռեսուրսի լայն կիրառումը և Արևմուտքի միջամտությունը բնորոշել են վերջին ընտրությունները։

Երևանի և Մոսկվայի հարաբերությունների խզումը Հայաստանի քաղաքացիների համար կունենա ծանր հետևանքներ, իսկ ԵՄ-ին դա բացարձակապես չի հետաքրքրում։

Մոսկվան Հայաստանի իշխանությունների իրական մտադրությունները կգնահատի ոչ թե հայտարարություններով, այլ գործերով։ Ռուսաստանը ակնկալում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաշվի կառնի ընտրողների մեծամասնության կարծիքը»,-նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930