Uպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ահաբեկչություն էր նախապատրաստում․ ՌԴ ԱԴԾ

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ ոչնչացվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզության վարչության գնդապետ Ռուստեմ Ֆախրիևը, որը, ըստ ռուսական կողմի, մասնակցել է Ղրիմում ահաբեկչության նախապատրաստմանը։

Գերատեսչության տվյալներով՝ Ֆախրիևը ներգրավված է եղել Ռուսաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաներից մեկի և նրա ընտանիքի դեմ մահափորձի կազմակերպման մեջ։

ՌԴ ԱԴԾ-ի հաղորդմամբ՝ «գործողությունը նախատեսված էր 2025 թվականի դեկտեմբերի 1-ին, սակայն հակառակորդի ծրագրերը խափանվել են․ պայթուցիկ սարք տեղադրող գործակալը դիմադրել է ձերբակալության ժամանակ և ոչնչացվել է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930