Հորմուզի նեղուցում իրավիճակը կտրուկ սրվել է
ԱՄՆ զինված ուժերը Հորմուզի նեղուցի շրջանում հարվածներ են հասցրել իրանական 10 ռազմական օբյեկտի, հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
«ԱՄՆ ռազմածովային և ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Հորմուզի նեղուցի շրջանում և դրա հարակից տարածքներում տեղակայված իրանական 10 ռազմական օբյեկտի։ Գործողությունն իրականացվել է ի պատասխան իրանական անօդաչու թռչող սարքերի կողմից M/T Kiku նավթատարի վրա իրականացված հարձակման», – ասվում է CENTCOM-ի հաղորդագրության մեջ։
CENTCOM-ի տվյալներով՝ շաբաթ օրը Հորմուզի նեղուցում իրանական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Պանամայի դրոշի ներքո ընթացող M/T Kiku նավթատարի վրա, որը տեղափոխում էր ավելի քան 2 միլիոն բարել նավթ։

