Բաժիններ՝

Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին

Առաջիկայում Ռուսաստանի և Բելառուսի հետ Լատվիայի սահմանին կտեղակայվեն լրացուցիչ հակաօդային պաշտպանության միջոցներ: Այս մասին լրագրողներին հայտնել է հանրապետության պաշտպանության նախարար Ռայվիս Մելնիսը։

«Լուծումների որոնում է կատարվում արևելյան սահմանը լրացուցիչ ռադարներով ու կալանման համակարգերով ապահովելու համար։ Մենք չենք կարող 100 տոկոսով բացառել որևէ անօդաչու թռչող սարքի ներթափանցման հնարավորությունը։ Սակայն մենք կաշխատենք կատարելագործել հակաօդային պաշտպանության համակարգերը` երկինքն անվտանգ պահելու համար», – Մելնիսի խոսքերն է մեջբերում LSM լրատվական հարթակը։

«Արդեն գտել են լուծումներ, որոնք առաջիկայում թույլ կտան լրացուցիչ ՀՕՊ համակարգեր տեղակայել», – հավելել է նա։

Ռուս-ուկրաինական հակամարտության վերջին ամիսների ընթացքում Լատվիայում Ռուսաստանի տարածքից անօդաչու թռչող սարքերի ներթափանցման դեպքեր են արձանագրվել։ Ըստ երկրի իշխանությունների՝ դրանցից մեծ մասն ուկրաինական ԱԹՍ-ներ են, որոնք արձակվել են Ռուսաստանում թիրախների ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930