Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում։
«Ես հավակնում եմ լինել ԱԺ փոխնախագահ, տեղեկացնեմ, որ արդեն առաջադրվել եմ»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Ալեքսանյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել է նաև Ազգային ժողովի նախագահի թեկնածուի հարցը, թեկնածու է առաջադրվել Ռուբեն Ռուբինյանը։

