Եվրահանձնակատար Մարտա Կոսը նշել է այն երկրները, որոնք կանդամակցեն Եվրամիությանն իր մանդատի ընթացքում

ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատարը վստահություն է հայտնել, որ Եվրամիության ընդլայնումը տեղի կունենա իր մանդատի ընթացքում, սակայն նոր անդամ երկրների հստակ թիվը դեռևս որոշված չէ։

Դրա մասին նա հայտարարել է Գդանսկում Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովի ժամանակ տեղի ունեցած քննարկման ընթացքում, հաղորդում է «Европейская правда»-ն։

Ըստ Կոսի՝ կարող է վստահությամբ խոսել Չեռնոգորիայի անդամակցության մասին ընդլայնման հարցերով իր գործունեության ընթացքում, որը կավարտվի 2029 թվականին։

«Կարող եմ ասել, որ Չեռնոգորիան կդառնա հաջորդ անդամն իմ մանդատի ընթացքում։ Եվ եթե Իսլանդիան վերադառնա անդամակցության հարցին, և քաղաքացիները պաշտպանեն դա օգոստոսին հանրաքվեում, ես նույնպես ուրախ կլինեմ դրա համար»,- հայտարարել է նա։

Եվրահանձնակատարը նաև նշել է Ալբանիայի զգալի առաջընթացը՝ ընդգծելով, որ երկիրն արդեն սկսում է փակել բանակցային գլուխները։

«Այսպիսով, այժմ ընդլայնման գործընթացն առաջ է շարժվում ավելի արագ, քան վերջին 15 տարում»,- ասել է Կոսը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ բանակցությունների արագացումը կապված է Ուկրաինայում ընթացող լայնամասշտաբ պատերազմի հետ։

«Մենք պետք է ընդունենք, որ հենց Ուկրաինայի պատերազմն է դարձել այս գործընթացի արագացման պատճառը»,- նշել է եվրահանձնակատարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930