Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը

Պեկինը կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի դեմ շրջափակումը և այս երկրի նկատմամբ ցանկացած տիպի հարկադրանք ու ճնշում: Այս մասին հունիսի 25-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։

«Մենք կոչ ենք անում ամերիկյան կողմին անհապաղ դադարեցնել Կուբայի շրջափակումը և ցանկացած տիպի  հարկադրանք ու ճնշում, ինչպես նաև դադարեցնել Կուբայի ժողովրդի գոյության ու զարգացման իրավունքի խախտումը», – նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Գո Ցզյակունն ընդգծել է, որ Պեկինը հետևողականորեն դեմ է անօրինական միակողմանի պատժամիջոցներին, որոնք հիմքեր չունեն միջազգային իրավունքում, ինչպես նաև վճռականորեն աջակցում է Կուբային իր պետական ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու հարցում։

Հունիսի 23-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է կուբայական հինգ կազմակերպությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, որոնք, Վաշինգտոնի պնդմամբ, եկամուտներ են ապահովում Կուբայի համար: Սահմանափակումները նաև վերաբերել են Կաստրոների ընտանիքի հեռավոր ազգականներից մեկին։

ԱՄՆ-ն Կուբայի դեմ տնտեսական էմբարգոն պահպանում է ավելի քան վեց տասնամյակ։ Կուբայի իշխանությունները պատժամիջոցները համարում են երկրի տնտեսական դժվարությունների հիմնական պատճառը և պահանջում են դրանց լիակատար վերացում։

Կուբայի նախագահը քննադատել է ԱՄՆ-ի պատժամիջոցները երկրի դեմ՝ դա որակելով որպես անողոք պատերազմ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930