Բաժիններ՝

Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել

Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանում բռնկված անտառային հրդեհը շուրջ երեքուկես ժամում վերցվել է վերահսկողության տակ։ Այս մասին հայտնում է NTV-ն։

Հրդեհը բռնկվել է Տաբանլար թաղամասի Շիֆադաղի անտառային հատվածում։ Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։ Դեպքի վայր էին ուղարկվել Իզմիրի անտառային տարածաշրջանային վարչության 4 ինքնաթիռ, 6 ուղղաթիռ, 16 հրշեջ մեքենա, 6 ջրամատակարարման մեքենա, 2 բուլդոզեր, ինչպես նաև Մանիսայի մետրոպոլիտեն համայնքի հրշեջ ծառայության ստորաբաժանումները։

Հրդեհը տեղայնացվել էր օդային և ցամաքային միջոցներով իրականացված հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում։ Ներկայումս տարածքում շարունակվում են հրդեհի օջախների վերջնական մարման և հովացման աշխատանքները, իսկ իրավասու մարմինները հետաքննություն են սկսել հրդեհի բռնկման պատճառները պարզելու նպատակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930