«Ուշադրություն դարձրեք ամերիկացի դիվանագետին բարևելու կեցվածքին, համեմատեք ամերիկացի դիվանագետի կեցվածքի հետ». Հակոբ Բադալյան
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջից է: Լուսանկարային ռեպորտաժ է Արծիվ գործընկեր խաղաղապահ զորավարժության մասին, ավելի շուտ՝ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի այցելության մասին: Մեջքով՝ Հայաստանի պաշտպանության նախարարն է: Ուշադրություն դարձրեք ամերիկացի դիվանագետին բարևելու կեցվածքին: Եվ համեմատեք ամերիկացի դիվանագետի կեցվածքի հետ: Կրկնեմ, խոսքը Հայաստանի պաշտպանության նախարարի մասին է, իսկ դիմացը՝ ԱՄՆ դեսպան չէ անգամ, այլ գործերի ժամանակավոր հավատարմատար»:

