177 մլն 820 հազար դրամ կտրվի Իջևանում մարզադաշտ կառուցելու նախագծային աշխատանքների համար

Իջևան քաղաքում ՈւԵՖԱ–ի ստանդարտներով, 10 հազար հանդիսատեսի համար նախատեսված մարզադաշտի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից վերաբաշխում կիրականացվի և կտրամադրվի 177 մլն 820 հազար դրամ։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

2024թ–ի հունիսին հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Վրաստանը միասնական հայտ են ներկայացրել ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունն անցկացման համար։ Այդ նպատակով Հայաստանում վերանորոգվում, վերակառուցվում կամ կառուցվում են տարբեր քաղաքների մարզադաշտեր։ Մրցաշարի շրջանակում Երևանում տեղի կունենա մինչև 20 խաղ, Վանաձորում և Իջևանում միասին` մինչև 10 խաղ։

Անդրեասյանն ասաց, որ նախագծանախահաշվային աշխատանքներին կհաջորդեն շինարարության փուլի հետ կապված որոշումները։

Նախարարի խոսքով` Իջևանի մարզադաշտի կառուցման ծրագիրը երաշխավորում են ավարտել մինչև 2029 թ. հունվարը։

Նա տեղեկացրեց, որ այս և առաջնության հետ կապված մյուս աշխատանքների պատշաճ իրականացման համար ՖԻՖԱ–ի կողմից կլինի համապատասխան ուղղորդում. այս տարվա օգոստոսի վերջին ՖԻՖԱ–ից ներկայացուցիչներ կգան Հայաստան. նրանք կգնահատեն մինչ այդ պահն արված աշխատանքները։

Հիշեցնենք` մրցաշարը կանցկացվի 2029 թ. սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930