Վրաստանի խորհրդարանի խոսնակ Պապուաշվիլին ֆաշիստական է անվանել Եվրախորհրդարանի հայտարարությունները
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ֆաշիստական է անվանել Եվրախորհրդարանի այն դիրքորոշումը, ըստ որի՝ Եվրամիության հետ անվիզա ռեժիմը պետք է պահպանվի միայն Վրաստանի որոշակի քաղաքացիների համար։
«Իմ կարծիքով՝ սա արդեն իսկական սկանդալ է. պաշտոնական փաստաթղթերում մենք տեսնում ենք ոչ թե պարզապես ֆաշիստական հայտարարություններ, այլ հենց ֆաշիստական կոչեր։ Եվրախորհրդարանը կոչ է անում պառակտել վրաց ժողովրդին և նրանց բաժանել առանձին սոցիալական խմբերի՝ լրագրողների, ուսանողների ու ակտիվիստների։ Ուզում են այնպես անել, որ այս երեք խմբերը ԵՄ-ի կողմից ավելի շատ իրավունքներ ստանան, քան բանվորները, գյուղացիները, ինժեներներն ու բժիշկները։ Սա ֆաշիզմից բացի ուրիշ ոչ մի բան չէ»,- հայտարարել է նա «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում։
Քաղաքական գործչի խոսքով՝ այս նախաձեռնությունը, ըստ էության, հասարակությանը տարբեր իրավունքներով օժտված խավերի բաժանելու փորձ է։

