Բաժիններ՝

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից հաստատված մահերի թիվը հասել է 291-ի՝ մեկ օրվա ընթացքում ավելանալով 14-ով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԿԴՀ-ի կապի և զանգվածային լրատվամիջոցների գործերի նախարարությանը:

Էբոլայով հիվանդացածների թիվը կազմում է 1118, ինչը 24-ով ավելի է, քան նախորդ օրը: Մահացության ցուցանիշը 26% է:

Հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում է գտնվում  408 բուժառու: Լիովին ապաքինված հիվանդների թիվը 122 է: Շփումների հսկման ցուցանիշը 77,1%  է:

Նախարարությունը նշել է, որ համաճարակաբանական հսկողությունը մնում է ակտիվ: Գրանցվել է էբոլայի կասկածանքով դեպքերի մասին 699 հաղորդագրություն: Դրանց 99,4%-ը քննվել է, հայտնաբերվել է 138 ենթադրյալ դեպք:

Էբոլայի ներկայիս բռնկումը տեղի է ունցել մայիսի 15-ին ԿԴՀ-ի արևելքում: Դրա էպիկենտրոնը գտնվում է Իտուրիի նահանգում: Էբոլայից հիվանդության դեպքեր և մահեր կան նաև հարևան Ուգանդայում:

Էբոլայով վարակման առաջին դեպքն է գրանցվել նաև Ֆրանսիայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930