Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Եվրոպան և Միացյալ Նահանգները մոտեցրել են իրենց դիրքորոշումներն ուկրաինական հակամարտության հարցում։«Մենք այժմ ապրում ենք եվրոպացիների և ամերիկացիների միջև նոր մերձեցման մի պահ», – ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին Մակրոնն ասել է Բեռլինում E5-ի (Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Իտալիա, Լեհաստան և Ֆրանսիա) առաջնորդների միջև բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Մեծ յոթնյակի գագաթնաժողովում Միացյալ Նահանգները, Եվրոպայի հետ միասին, հայտարարեցին Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցության, նրան ռազմական և էներգետիկ աջակցություն ցուցաբերելու, Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներ կիրառելու և, ընդհանուր առմամբ, իրենց եվրոպացի գործընկերների հետ նույն ճանապարհով գնալու պատրաստակամության մասին։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930