Բաժիններ՝

Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ. 24News

Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ։

Նատալյա Ռոտենբերգի նկատմամբ երկու ամիս առաջ բռնության դեպք է գրանցվել, որի վերաբերյալ ներկայացվել է հաղորդում և քրվարույթ է իրականացվել, թե ինչ որոշումներ են նախաձեռնվել այս պահին, ձեռնպահ կմնամ տեղեկություն հայտնել: Այս մասին 24News-ին տեղեկացրել է Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը:

«Նատալյա Ռոտենբերգն այն կինը չէ, որ տարիներով հանդուրժեր բռնությունը, դեպքը տեղի է ունեցել մեկ անգամ, մամուլում տեղեկությունները, թե պարբերաբար բռնության է ենթարկվել, չի համապատասխանում իրականությանը»,-մեկնաբանեց նա:

Փաստաբանը չմանրամասնեց, թե արդյո՞ք Ռոտենբերգը վնասվածքներ ստացել է բռնության հետևանքով, միայն նշեց, որ նախաքննական գաղտնիությունը ցանկանում է պահպանել, բայցի այդ, Ռոտենբերգը չի ցանկանում մեկնաբանություն տալ:

Դիտարկմանը, թե արդյոք բռնությու՞նն է հանդիսացել պատճառ ամուսնալուծության համար, փսստաբանը ընդգծեց, որ ապահարզանի համար այլ հիմքեր կան, որոնք նեղ անձնական պատճառներ են և հրապարակման ենթակա չեն:

Ճշտող հարցին, թե Տիգրան Արզաքանցյանն արդյոք հարցաքննվե՞լ է, փաստաբանը չմեկնաբանեց:

Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին, որ ամուսնու՝ քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի կողմից վերջին տարիներին բռնության է ենթարկվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930