Մոլդովան և Հայաստանն այժմ գնում են նույն ճանապարհով, որն ընտրել է Ուկրաինայի խամաճիկային ռեժիմը. Մեդվեդև

«Մոլդովան և Հայաստանն այժմ գնում են նույն ճանապարհով, որն ընտրել է Ուկրաինայի խամաճիկային ռեժիմը»։ Դրա մասին Պետերբուրգի միջազգային իրավական համաժողովում հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է ТАСС գործակալությունը։

Նա նշել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ՆԱՏՕ-ի դաշինքը «որպես հարվածային ուժ Ռուսաստանի դեմ օգտագործել է խամաճիկային ռեժիմները»։

«Այդպես եղավ Վրաստանի հետ, այդպես պատահեց Ուկրաինայի հետ, որը 2014 թվականին վերածվեց ռուսատյացության բնօրրանի»,- ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։

«Ցավոք, այդպես է այժմ տեղի ունենում Մոլդովայի և նույնիսկ, ավա՜ղ, Հայաստանի հետ»,- հայտարարել է Մեդվեդևը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930