«Ավելի լավ էր Թուրքիայի հավաքականը գոլֆ խաղար». New York Times

Ամերիկյան «New York Times» պարբերականի էջերում Ֆիլ Հեյը և Լիամ Թարմենը մեկնաբանել են Թուրքիայի ազգային հավաքականի ելույթները ֆուտբոլի աշխարհի առաջնությունում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նրանք նշել են, որ Ավստրալիայի և Պարագվայի հավաքականներից նրանց կրած պարտությունները զարմացրել են շատերին։ Փաստացիորեն Թուրքիան 2026-ի աշխարհի առաջնությունից դուրս է մնացել 9-րդ օրը:

«Ես չեմ հասկանում, թե ինչու ենք մենք այդքան տարվում Թուրքիայով։ Շատ դեպքերում նրանք նույնիսկ եզրափակիչ չեն հասնում։ Սա նրանց ընդամենը 3-րդ մասնակցությունն էր, բայց նրանք ունեն Արդա Գյուլեր, Քենան Յըլդըզ, Հաքան Չալհանօղլու և այլ տաղանդավոր խաղացողներ։ Այնպես որ, նրանց այդքան վատ լինելու համար ոչ մի արդարացում չկա»։

Ըստ նրանց՝ ավելի լավ կլիներ, որ Թուրքիայի հավաքականը գոլֆ խաղար: Նաև նշել են, որ եթե այդ հավաքականի անդամների հետ հանկարծ որսի գնաք, անպայման պիտի կանգնել նրանց թիկունքում։

«Հիմարաբար կարծում էինք, որ Բոսֆորի երեխաները կարող են հնարավորություն ունենալ։ Մենք կարող ենք բացատրել Թուրքիայի վատ խաղը մեկ այլ կերպ. գոլ խփելու նրանց անկարողությունը՝ չնայած Ավստրալիայի և Պարագվայի դեմ խաղերում ընդհանուր առմամբ 62 հարված են կատարել»,- գրում է «New York Times»-ը։

Ըստ մեկնաբանների՝ 1966 թվականից ի վեր, երբեք չի եղել նման ռեկորդային ցուցանիշ, որ որևէ թիմ չկարողանա գոլ խփել՝ երկու խաղի ընթացքում այդքան շատ հարվածներ անելով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930