Երևանն աստիճանաբար ազատվում է Ռուսաստանի ազդեցությունից․ Bloomberg

Bloomberg գործակալությունը հոդված է հրապարակել Հայաստանի արտաքին քաղաքական վերջին քայլերի վերաբերյալ։ Նյութում նշվում է, որ Երևանն աստիճանաբար դուրս է գալիս ռուսական ազդեցության ուղեծրից և խորացնում հարաբերությունները Եվրոպական միության հետ։

Ինչպես հայտնում է պարբերականը, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 24-25-ը Լեհաստանի Գդանսկ քաղաքում կմասնակցի Ուկրաինայի վերականգնմանը նվիրված միջազգային համաժողովին։ Միջոցառումը կազմակերպել են Լեհաստանն ու Ուկրաինան․ դրան կմասնակցեն շուրջ 100 երկրների ներկայացուցիչներ։

Գործակալության փոխանցմամբ՝ հայ պաշտոնյայի այցը տեղի է ունենում Ռուսաստանի առևտրային սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով Հայաստանին ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցության ֆոնին։

Հոդվածում նշվում է, որ վերջին շրջանում Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել մի շարք հայկական ապրանքների նկատմամբ, ինչը Երևանում որակել են որպես քաղաքական դրդապատճառներ ունեցող քայլ։

Պարբերականն անդրադառնում է նաև Հայաստանի ներքաղաքական ու տնտեսական գործընթացներին՝ նշելով, որ երկիրը ձգտում է հավասարակշռել արտաքին քաղաքական ուղղությունները՝ միաժամանակ ընդլայնելով Արևմուտքի հետ համագործակցությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930