ԱՄՆ-ի և Իրանի փորձագետները հաջորդ շաբաթ կվերսկսեն բանակցությունները. Պակիստանի ԱԳՆ

ԱՄՆ-ը և Իրանը ժամանակավոր ընդմիջումից հետո հաջորդ շաբաթ կվերսկսեն փորձագիտական մակարդակի բանակցությունները փոխըմբռնման երկկողմ հուշագրի կատարման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Պակիստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թահիր Անդրաբին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բանակցությունները կվերսկսվեն հաջորդ շաբաթ, կարծում եմ՝ հունիսի 30-ին»,- դիվանագետի խոսքերն է մեջբերում Agence France-Presse-ը։

Անդրաբին չի հստակեցրել, թե որտեղ են անցկացվելու բանակցությունները։

«ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների՝ Շվեյցարիայում նախկինում կայացած խորհրդակցությունները հաստատեցին, որ երկխոսությունն ու դիվանագիտությունը վեճերը և հակամարտությունները կարգավորելու լավագույն ուղիներն են։ Պակիստանը և Կատարը կշարունակեն փոխգործակցությունը ԱՄՆ-ի և Իրանի հետ՝ կատարելով միջնորդի դեր նրանց բանակցություններն անցկացնելիս՝ ի նպաստ ամերիկա-իրանական խաղաղ երկխոսության»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ ամերիկա-իրանական փոխըմբռնման հուշագրի իրականացման շուրջ բարձր մակարդակի բանակցությունները տեղի են ունեցել հունիսի 21-ին Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում՝ Պակիստանից և Կատարից ժամանած միջնորդների աջակցությամբ։

Ամերիկյան կողմը ներկայացված էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, ամերիկյան նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների կողմից։ Իրանական պատվիրակության կազմում էին խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ Կողմերը պայմանավորվել են շարունակել փորձագիտական մակարդակի խորհրդակցությունները, որոնք մեկնարկել էին հունիսի 22-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930