Կարո՞ղ է էբոլա տենդը վերածվել համավարակի. Գենադի Օնիշչենկոյի պատասխանը

Էբոլա տենդը չի կարող վերածվել համավարակի, քանի որ այն չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի միացմամբ Մոսկվա-Մինսկ-Աստանա-Երևան տեսակամուրջի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն։

Նա հիշեցրել է, որ այս հիվանդությունն ունի մահացության բարձր մակարդակ, սակայն այն չի փոխանցվում օդակաթիլային եղանակով, ինչը նշանակում է, որ չի կարող տարածվել այնպես, ինչպես մյուս հիվանդությունները։

Ուստի, ըստ Օնիշչենկոյի, նույնիսկ, եթե այս հիվանդության հերթական պարբերական բռնկումը լինի (որը տեղի է ունենում 10-12 տարին մեկ), այն համաշխարհային մասշտաբ չի ստանա։

Ինչ վերաբերում է ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ (որին մասնակցում են բազմաթիվ թիմեր Աֆրիկայից և մասնավորապես Կոնգոյից` որտեղ գտնվում է հիվանդության տարածման հիմնական օջախը), էբոլա տենդի տարածման հնարավորությանը, Օնիշչենկոն նշեց, որ Կոնգոյի հավաքականն ԱՄՆ է ժամանել առաջնությունից մեկ ամիս առաջ, այսինքն՝ անցել է որոշակի կարանտին։ Կոնգոյից ժամանող երկրպագուների թիվը նույնպես, ամենայն հավանականությամբ, մեծ չի լինի, բացի այդ, ԱՄՆ-ում նրանց հատուկ հաշվառման են վերցնում։

Օնիշչենկոն նշել է նաև, որ խոշոր մարզական մրցումների ժամանակ գոյություն ունեն համաճարակաբանական ռիսկերի ստուգման մեթոդներ։ Մասնագետը նշել է, որ ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում դրանք կիրառվել են, օրինակ, Մոսկվայում 1980թ-ի օլիմպիադայում, Սոչիի 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում և 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ։ Անկասկած, դրանք կիրառվում են նաև հիմա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930