Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահ

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը։ Այս մասին Բաքվում Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդարանական միության խորհրդաժողովի 20-րդ նստաշրջանում հայտարարել է Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը։

Նրա խոսքով՝ Անկարան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության ձեռքբերում։

«Հուսով եմ, որ տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև կհաստատվի տևական և անկեղծ խաղաղություն։ Հարավային Կովկասը կդառնա խաղաղության, հանգստության և կայունության տարածաշրջան»,- ասել է Քուրթուլմուշը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930