Բաժիններ՝

2026-ի գարունը 12-րդ խոնավն էր՝ սկսած 1935 թվականից. Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասավ 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի դիտարկումների ողջ պատմության ընթացքում. Լևոն Ազիզյան

2026 թվականի գարնան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 4,3 աստիճան, ինչը նորմայից ցածր է 0,7 աստիճանով: Տեղումների քանակը կազմել է 260 մմ, որը գերազանցել է գարնան նորման՝ կազմելով նորմայի 131%-ը: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Այս տարվա գարունը 12-րդ խոնավն էր՝ սկսած 1935 թվականից: Ամենատեղումնառատն էր մարտը, որը Հայաստանում, դիտարկումների պատմության ողջ ընթացքում ամենատեղումնառատն էր»,-նշել է նա:

Ազիզյանը հավելել է, որ Ամբերդ և Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայաններում ամսական տեղումների քանակը համապատասխանաբար կազամել է 218 մմ և 279 մմ, որը նորմայից բարձր է 3-5 անգամ:

«Ձյան շերտի բարձրությունը մարտի 28-ին, Արագած բարձր լեռնային կայանում հասավ 324 սմ-ի, որը ռեկորդային բարձր ցուցանիշ է այդ ժամանակահատվածի համար՝ Արագած բարձր լեռնային կայանի դիտարկումների ողջ պատմության ընթացքում»-ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930